Շաբաթ, 15 հոկտեմբերի 2022 թ. Վարչապետ Նիկոլ Փաշինյանը կառավարությունում հյուրընկալել է Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանի գլխավորած պատվիրակությանը: Անդրադարձ է կատարվել Ադրբեջանի հետ տարվող քննարկումների ընթացքին: Վարչապետը նշել է, որ ինչպես մինչ այժմ, այնպես էլ հետագայում Արցախի գործընկերներին տրամադրվելու է քննարկումների մասին ողջ տեղեկատվությունը:
Read MoreTag: Նիկոլ Փաշինյանը
Վարչապետ Փաշինյանի, նախագահ Ալիևի, նախագահ Մակրոնի և նախագահ Միշելի՝ 2022 թվականի հոկտեմբերի 6-ին կայացած հանդիպման հայտարարությունը
Ուրբաթ, 7 հոկտեմբերի 2022 թ. Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Ադրբեջանի Հանրապետության նախագահ Իլհամ Ալիևը հանդիպեցին 2022 թվականի հոկտեմբերի 6-ին Պրահայում՝ Ֆրանսիայի Հանրապետության նախագահի և Եվրոպական խորհրդի նախագահի նախաձեռնությամբ կայացած «Եվրոպական քաղաքական համայնքի» առաջին հանդիպման շրջանակներում: Հայաստանն ու Ադրբեջանը հաստատեցին իրենց հանձնառությունը ՄԱԿ-ի կանոնադրությանը և 1991թ. Ալմա-Աթայի Հռչակագրին, որոնց միջոցով երկու կողմերն էլ ճանաչում են միմյանց տարածքային ամբողջականությունն ու ինքնիշխանությունը: Նրանք հաստատեցին, որ դա հիմք կհանդիսանա սահմանազատման հարցերով հանձնաժողովների աշխատանքների համար, և որ այդ հանձնաժողովների հաջորդ նիստը կկայանա Բրյուսելում, մինչև հոկտեմբերի վերջ: Հայաստանն իր համաձայնությունը հայտնեց՝ խրախուսելու ԵՄ քաղաքացիական առաքելությունը Ադրբեջանի հետ սահմանի երկայնքով: Ադրբեջանը համաձայնեց համագործակցել…
Read MoreՎարչապետը շնորհավորական ուղերձ է հղել ՀՀ ազգային փոքրամասնությունների օրվա առիթով
ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ԵՎ ՀԱՍԱՐԱԿԱՅՆՈՒԹՅԱՆ ՀԵՏ ԿԱՊԵՐԻ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ Շաբաթ, 2 հոկտեմբերի 2022 թ. Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Հայաստանի Հանրապետության ազգային փոքրամասնությունների օրվա առիթով, որում, մասնավորապես, նշված է. «Հայաստանի ազգային փոքրամասնությունների հարգելի՛ ներկայացուցիչներ, 2021 թվականին Հայաստանի Հանրապետության տոների և հիշատակի օրերի շարքում ամրագրվեց ևս մեկը՝ Հայաստանի Հանրապետության ազգային փոքրամասնությունների օրը, որը նշվում է հոկտեմբերի առաջին կիրակի օրը: Հայաստանի ազգային փոքրամասնությունները, որպես աշխարհի ազգությունների ընտանիքի մի հատված, Հայաստանի բնակչության անքակտելի մասն են կազմում, որոնք իրենց ինքնության առանձնահատկություններով հարստացնում են Հայաստանը: Ամրագրելով այս օրը մեր երկրի տոների ցանկում, միտում ունենք…
Read MoreՀատկապես ուժային կառույցներում անհրաժեշտ են ժամանակակից պայմաններին և պահանջներին համապատասխանող ստանդարտներ. վարչապետը ներկա է գտնվել ԱԻ աշխատողի օրվան նվիրված միջոցառմանը
Երկուշաբթի, 5 սեպտեմբերի 2022 թ. Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանի, Արտակարգ իրավիճակների նախարար Արմեն Փամբուխչյանի և Քննչական կոմիտեի նախագահ Արգիշտի Քյարամյանի հետ այսօր ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունում մասնակցել է ԱԻ աշխատողի օրվան նվիրված տոնական միջոցառմանը: Վարչապետը շնորհավորել է ԱԻՆ աշխատակիցներին՝ տոնական օրվա առթիվ, մաղթել բարձր մասնագիտական հմտություններ և հնարավորինս քիչ աշխատանք: Նիկոլ Փաշինյանը նշել է, որ ԱԻՆ աշխատակիցներն առանցքային դերակատարում ունեն Հայաստանում արտակարգ իրավիճակների կառավարման գործում: Նիկոլ Փաշինյանը հանդես է եկել ելույթով, որում, մասնավորապես նշել է. «Հայաստանի Հանրապետության մեծարգո նախագահ, Պետական այրեր, Արտակարգ…
Read MoreՎարչապետի և արտախորհրդարանական քաղաքական ուժերի ղեկավարների մասնակցությամբ տեղի է ունեցել խորհրդակցական ժողովի հերթական նիստը
Շաբաթ, 27 օգոստոսի 2022 թ. Վարչապետ Նիկոլ Փաշինյանը մասնակցել է արտախորհրդարանական քաղաքական ուժերի հետ համագործակցության խորհրդակցական ժողովի հերթական նիստին: Վարչապետ Նիկոլ Փաշինյանը մասնակցել է արտախորհրդարանական քաղաքական ուժերի հետ համագործակցության խորհրդակցական ժողովի հերթական նիստին: Նիստին ներկա են գտնվել «Հանրապետություն» կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը, Հայաստանի Քրիստոնեա-ժողովրդավարական կուսակցության նախագահ Լևոն Շիրինյանը, «Միասնական հայրենիք» կուսակցության նախագահ Մհեր Տերտերյանը, «Ինքնիշխան Հայաստան» կուսակցության ղեկավար Դավիթ Սանասարյանը, Սոցիալ-Դեմոկրատ Հնչակյան կուսակցության Հայաստանի վարչության ատենապետ Սեդրակ Աճեմյանը և «Ուժը հայրենյաց» կուսակցության նախագահ Տիգրան Արզաքանցյանը
Read More2022թ. առաջին կիսամյակում Հայաստանի` ԵԱՏՄ երկրների հետ փոխադարձ առևտուրն աճել է 52,5 տոկոսով. Վարչապետ Փաշինյանի ելույթը` Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստին
Ուրբաթ, 26 օգոստոսի 2022 թ. Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ղրղզստանի Չոլպոն-Ատա քաղաքում մասնակցել է Եվրասիական միջկառավարական խորհրդի ընդլայնված կազմով նիստին: Մինչ նիստի մեկնարկը` ԵԱՏՄ անդամ-պետությունների կառավարությունների ղեկավարները մասնակցել են Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կազմավորման 10-ամյակին նվիրված նամականիշերի թողարկման արարողությանը: Վարչապետ Փաշինյանը ընդլայնված կազմով նիստին հանդես է եկել ելույթով, որում, մասնավորապես, նշել է. «Եվրասիական միջկառավարական խորհրդի հարգելի անդամներ, նիստի հարգելի մասնակիցներ, նախ ուզում եմ շնորհակալություն հայտնել մեր ղրղզստանցի գործընկերներին և անձամբ Ակիլբեկ Ժապարովին ավանդական ջերմ հյուրընկալության և այսօրվա միջոցառումը բարձր մակարդակով կազմակերպելու համար։ Անկեղծորեն ողջունում եմ Եվրասիական տնտեսական միության անդամ և դիտորդ երկրների…
Read MoreՎարչապետ Նիկոլ Փաշինյանը Ծիծեռնակաբերդում հարգանքի տուրք է մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին
Կիրակի, 24 ապրիլի 2022 թ. Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանի, Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանի և երկրի բարձրագույն ղեկավարության հետ Ցեղասպանության զոհերի հիշատակի օրվա կապակցությամբ այցելել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր՝ հարգանքի տուրք մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին: Նիկոլ Փաշինյանը ծաղկեպսակ է դրել հուշակոթողին, ծաղիկներ խոնարհել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող անմար կրակի մոտ: Այնուհետև վարչապետն այցելել է Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտ՝ ծանոթացել «Հայկական վարժարանների հետքերով. ուսյալ ազգի վկայագրերը» խորագրով ցուցադրությանը ներկայացված նյութերին: Ցուցադրությանը ներկայացվում են Արևմտյան Հայաստանում, Կիլիկիայում և Օսմանյան կայսրության հայաբնակ վայրերում գործող շուրջ 2000 հայկական կրթօջախի…
Read More