« ai/teens՝ պատանիների կողմից, պատանիների համար » համաշխարհային կոնֆերանս

16 քաղաք, 12 լեզու, 20+ ժամ AI-ի մասին

Մարտի 15-ին «ai/teens-ը» կմիավորի աշխարհի պատանիներին Տոկիոյից մինչև Լոս Անջելես` AI-ի շուրջ non-stop, բազմալեզու կոնֆերանսի ընթացքում: Պատանիների կողմից, պատանիների համար նախատեսված համաշխարհային միջոցառումը լսելի է դարձնելու նրանց ձայնը, ովքեր ձևավորելու են AI-ի ապագան։

Թումոյի ներկա և ապագա կենտրոնները կհյուրընկալեն հիմնական ելույթների և պանելային քննարկումների շարքեր, որոնք live/առցանց կհեռարձակվեն տարբեր մայրցամաքներից և ժամային գոտիներից՝ դարձնելով «ai/teens-ը» իսկապես միջազգային քննարկում։

Register online

Ինչու՞ միանալ

Հայտնվեք AI-ի շուրջ քննարկումների կիզակետում, իմացեք՝ ինչպես է AI-ը փոխակերպում կրթությունը, մասնագիտությունները և էթիկան։ Կոնֆերանսը հնարավորություն կտա ձևավորել ավելի հստակ տեսակետ AI-ի շուրջ, անկախ այն բանից՝ հետաքրքրված եք, թերահավատ եք թե ոգևորված եք AI-ով.

  • Պատանիները կիմանան շատ ավելին AI-ի մասին՝ հանդիպելով իրենց գաղափարակիցներին
  • Կրթության փորձագետները կքննարկեն՝ ինչպես է AI-ը փոխակերպում ուսուցման գործընթացը
  • Տարբեր ոլորտների առաջանորդները կհանդիպեն AI-ի սուպեր օգտատերերի նոր սերնդին

Ովքե՞ր են ելույթ ունենալու

Ելույթ կունենան պատանիներ, AI ոլորտի առաջատար հետազոտողներ, քաղաքականություն մշակողներ և մասնագետներ, այդ թվում՝

  • Ջեյք Լուսարարեանը, Gecko Robotics-ի համահիմնադիր ու գործադիր տնօրեն
  • Փաթ Փատարանուտապորնը, MIT-ի հետազոտող և տեխնոլոգիաների մասնագետ

AI-ի ապագան սկսվում է այստեղ:

Միացե՛ք քննարկմանը:

Register online