16 քաղաք, 12 լեզու, 20+ ժամ AI-ի մասին
Մարտի 15-ին «ai/teens-ը» կմիավորի աշխարհի պատանիներին Տոկիոյից մինչև Լոս Անջելես` AI-ի շուրջ non-stop, բազմալեզու կոնֆերանսի ընթացքում: Պատանիների կողմից, պատանիների համար նախատեսված համաշխարհային միջոցառումը լսելի է դարձնելու նրանց ձայնը, ովքեր ձևավորելու են AI-ի ապագան։
Թումոյի ներկա և ապագա կենտրոնները կհյուրընկալեն հիմնական ելույթների և պանելային քննարկումների շարքեր, որոնք live/առցանց կհեռարձակվեն տարբեր մայրցամաքներից և ժամային գոտիներից՝ դարձնելով «ai/teens-ը» իսկապես միջազգային քննարկում։
Ինչու՞ միանալ
Հայտնվեք AI-ի շուրջ քննարկումների կիզակետում, իմացեք՝ ինչպես է AI-ը փոխակերպում կրթությունը, մասնագիտությունները և էթիկան։ Կոնֆերանսը հնարավորություն կտա ձևավորել ավելի հստակ տեսակետ AI-ի շուրջ, անկախ այն բանից՝ հետաքրքրված եք, թերահավատ եք թե ոգևորված եք AI-ով.
- Պատանիները կիմանան շատ ավելին AI-ի մասին՝ հանդիպելով իրենց գաղափարակիցներին
- Կրթության փորձագետները կքննարկեն՝ ինչպես է AI-ը փոխակերպում ուսուցման գործընթացը
- Տարբեր ոլորտների առաջանորդները կհանդիպեն AI-ի սուպեր օգտատերերի նոր սերնդին
Ովքե՞ր են ելույթ ունենալու
Ելույթ կունենան պատանիներ, AI ոլորտի առաջատար հետազոտողներ, քաղաքականություն մշակողներ և մասնագետներ, այդ թվում՝
- Ջեյք Լուսարարեանը, Gecko Robotics-ի համահիմնադիր ու գործադիր տնօրեն
- Փաթ Փատարանուտապորնը, MIT-ի հետազոտող և տեխնոլոգիաների մասնագետ
AI-ի ապագան սկսվում է այստեղ:
Միացե՛ք քննարկմանը: